Նախկինում անդրադարձել էինք նրան, որ ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ Բանկը ՀՀ տնտեսությունը ոչնչացնում է ներսից՝ ունեզրկելով ՀՀ քաղաքացիներին և նրանց մեջ ակնհայտ դժգոհություն առաջացնելով ՀՀ իշխանությունների հանդեպ: Նշել էինք նաև, որ Հրազդանի ցեմենտի գործարանը դարձել էր ՎՏԲ Բանկի սեփականություն՝ «Միկա Ցեմենտ» ընկերությանը ՎՏԲ բանկի կողմից տրված վարկի դիմաց, և նպատակաուղղված քանդվում է բանկի կողմից՝ ՀՀ-ին զրկելով տարածաշրջանում ամենամրցունակ և որակյալ ցեմենտի արտադրությունից, իսկ ազգաբնակչությանը՝ աշխատատեղերից:
Մեր վերը նշված նյութերի տեղեկությունների հավաստիության լավագույն ապացույցն այսօր Հրազդանի ցեմենտի գործարանի բլոկադան էր աշխատողների կողմից: Հարյուրավոր աշխատողներ վաղ առավոտից փակել էին Հրազդանի ցեմենտի գործարանի ճանապարհը` պահանջելով վճարել երկու ամսվա աշխատավարձը։ Հրազդանի ցեմենտի գործարանում բանվորների միջին աշխատավարձը 50 000-60 000 ՀՀ դրամ է:
Գործարանի ցեմենտը ամենաորակյալն է տարածաշրջանում, բարձր պահանջարկ ունի և վաճառվում է շատ արագ: Սակայն ՎՏԲ Բանկը՝ հանձինս իր դրածո, իբր թե Հրազդանի ցեմենտի գործարանում ներդրում կատարած, «Ջի Սի» ընկերության միջոցով չի վճարում աշխատողների աշխատավարձները:
Ասել, թե ՎՏԲ Բանկը չունի այդ 50.000-60.000 ՀՀ դրամը, որպեսզի վճարի աշխատավարձերը, կլինի աբսուրդ: Նման պայմաններում միակ միտքը ,որ գալիս է, հետևյալն է՝ ադրբեջանական մասնակցությամբ ՎՏԲ Բանկը միտումնավոր կերպով քայքայում է ՀՀ տնտեսությունը:
1.Պատշաճ չի աշխատացնում տարածաշրջանի ամենամրցունակ ցեմենտի գործարանը, դրանով իսկ զրկելով ՀՀ պետական բյուջեն ահռելի մուտքերից:
2.Միտումնավոր կերպով չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը և ստեղծում պայմաններ, որ վերջիններս դուրս գան փողոց, դժգոհեն ՀՀ իշխանություններից՝ այսինքն ապակայունացնում է երկրում վիճակը:
Արդեն վաղուց ժամանակն է, որ ադրբեջանական կապիտալով բանկը լքի մեր երկիրը, դուրս գա մեր տնտեսությունից, դադարի շահագործել մեր քաղաքացիներին, վերջում էլ չվճարելով և մուննաթ գալով նրանց վրա:
https://www.youtube.com/watch?v=Fc6nYpg_0Nc
Տեսանյութը՝ azatutyun.am-ի: