Հասարակություն 

Կատուն արթնացրել է տիրոջը, երբ նրա տունը հայտնվել է կրակի ճիրաններում

Սալի անունով կատուն արթնացրել է տիրոջը, երբ նրա տունը հայտնվել է կրակի ճիրաններում: «Նա ցատկեց գլխիս ու կարծես բղավեց ինձ վրա: Նա ինձ արթնացրեց, հակառակ դեպքում՝ չէի արթնանա: Սա երջանկություն է, որ ես ողջ եմ: Այո, հնարավոր է իրերը փոխարինել, բայց հիշողությունները՝ ոչ: Բոլոր լուսանկարներն այրվել են. ճամփորդությունները Կանադայում, դահուկներով սահքը եւ այլն: Ամեն ինչ կորել է»,- պատմել է Սալիի տեր Քրեյգ Ջիվիսը:


Ըստ «NTDTV.ru»-ի, Քրեյգը Սալիին կատուների ապաստարանից մի քանի տարի առաջ է վերցրել: Եվ հիմա, ինչպես գրում են ավստրալական լրատվամիջոցները, կատուն վճարել է տիրոջ բարության դիմաց:


Հրշեջները տունը գտել են հրդեհի վերջնական փուլում: Այնպես որ՝ տանտերը ժամանակին է դուրս եկել:

Այժմ Քրեյգն ինչ-որ ժամանակ ծրագրում է բնակվել հարեւանների մոտ, մինչեւ բնակարանի վերանորոգման ավարտը:

Նույն շարքից