Անկարայի կենտրոնում երեկ երեկոյան տեղի ունեցած ուժգին պայթյունի հեղինակը Բալըքեսիրի համալսարանի ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրն է: Վերջինիս ու նրա 2 քույրերի՝ Համիդա, Քադար Դեմիրների, ինչպես նաև Սուրեա Սաքլըի և Եշիմ Աքյուրեքի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրանք մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցության գործողություններին ներգրավված լինելու մեջ:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 37, վիրավորվել 125 մարդ: