Հասարակություն 

Ռոյալ քաղաքում Տարո քարտերով գուշակություններիվրա դրված սահմանափակումները հանելուն կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի 6 անդամներից 4-ը

Վիրջինիայի Ֆրոնտ Ռոյալ քաղաքում Տարո քարտերով գուշակությունների եւ մուգական գործունեության վրայի սահմանափակումները հանելուն կողմ են քվեարկել քաղաքային խորհրդի 6 անդամներից 4-ը:


Այն ժամանակ, երբ  քննարկվում էր օրենքը չեղյալ հայտարարելու հարցը, բնակիչների մի խումբ աղոթում էր քաղխորհրդի շենքի առաջ` այդկերպ բողոքելով փաստաթուղթը վերանայելու դեմ:


Իշխանությունները որոշել են այդ քայլին դիմել քաղաքի գլխավոր փողոցում  գուշակության սրահ բացելուց հետո, որը հարուցել էր տեղի բնակիչների բողոքը: Քաղաքացիները սպառնացել էին  բոյկոտել սրահի հարեւանությամբ գտնվող խանութները, հայտնում է «Մոյա պլանետան»:


«Հուդդայականների ու քրիստոնյաների համար սա նողկանք է: Միայն Աստված կարող է իմանալ` ինչ է մեզ սպասվում ապագայում», — հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը:

Ֆրոնտ Ռոյալը հիմնադրվել է 1788 թ.: Վաշինգտոնից 122 կմ արեմուտք գտնվող քաղաքում ապրում է շուրջ 14,5 հազար մարդ:

Նույն շարքից