ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վարդան Օսկանյանից հրավեր չի ստացել՝ անդամակցելու վերջինիս նորաստեղծ կուսակցությանը:
Պատգամավորը ասաց, որ ողջունում է Վարդան Օսկանյանի կուսակցություն հիմնելու որոշումը, քանի որ նախկին արտգործնախարարը լրջագույն դերակատարություն է ունեցել հայ քաղաքականության մեջ: