Հասարակություն 

«Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երեւանում հերթական անգամ հետաձգվում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիական աշխարհահռչակ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երեւանում հերթական անգամ հետաձգվում է։ Այս մասին երեկ տեղեկացանք «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում, որի առաջին հարկում «Քարֆուրին» 6600քմ մակերեսով տարածք է տրամադրվել։


Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին «Երեւան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչեւ նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր։ «Քարֆուրի» տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն էլ ասաց, որ հիպերմարկետի բացման առավելագույն ժամկետը եկող տարվա հունվար ամիսն է»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից