Հասարակություն 

Դաշտի փորձառուները մերժել են ՕԵԿ-ի՝ հեռուստաընկերությունում աշխատելու հրավերը. «Չորրորդ իշխանություն»

 «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «Երեւան» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։


«ՉԻ» տեղեկություններով՝ ՕԵԿ-ը բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանի որ դաշտի փորձառուները մերժել են ՕԵԿ-ի՝ հեռուստաընկերությունում աշխատելու հրավերը։ Ասում են, որ աշխատանքային թիմ այդպես էլ չի ձեւավորվում, քանի որ լրագրողական համայնքն էլ իր հերթին է բոյկոտում ՕԵԿ-ին։


Հավելենք նաեւ, որ Բաղդասարյանը որոշել է հեռուստաընկերության «Երեւան» անունը փոխել՝ այն անվանակոչելով Հ3»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից