Հասարակություն 

Վթարի արդյունքում մահացել են ամուսինները և նրանց նորածին դուստրը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, միջպետական Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Երեւան 158-րդ կմ-ում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ հիվանդանոցի ճանապարհին մահցածը՝ նրանց նորածին երեխան:


Նշենք, որ սեպտեմբերի 1-ին «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել աջակողմյան դաշտը, ինչի հետեւանքով ուղեւորներ 34-ամյա Մասիս Հայրապետյանը, 19-ամյա Նելլի Նազարյանը եւ նրանց դուստրը` 2014 թ. ծնված Լուիզա Հայրապետյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից