Քաղաքական Միջազգային 

Սպիտակ տանը մեկնաբանել են Սիրիայից զորքերը հանելու Պուտինի որոշումը

Սպիտակ տանը հայտարարել են, որ դեռևս կանխագուշակումներ չեն անի, թե ինչպիսի նշանակություն կունենա Սիրիայի հակամարտության կարգավորման համար երկրից Ռուսաստանի զորքերի դուրսբերումը, հայտնում է RIA Novosti-ն: ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ հարցում կուսումնասիրի Մոսկվայի մտադրությունները:

«Ես դեռևս չեմ տեսել այդ հաղորդագրությունները, և ինձ համար դժվար է գնահատել, թե դա ինչ ազդեցություն կունենա բանակցությունների վրա, ինչ փոփոխություններ դա կբերի բանակցությունների դինամիկային: Մեզ անհրաժեշտ է տեսնել թե հատկապես ինչ մտադրություններ ունի Ռուսաստանը»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր մարտի 15-ին սկսել Ռուսաստանի հիմնական ուժերի դուրսբերումը Սիրիայից:

Նույն շարքից