Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Այդ մասին գրում է ուկրաինական Odessit.ua-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրին: Հայտարարության մեջ ասվում է, որ ազատման հրամանագիրը ստորագրված է «բաց ամսաթվով»:
Նշվում է, որ Պորոշենկոն դեռ չի կողմնորոշվել փոխանորդի հարցով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները արդեն տեղեկացրել էին, որ մարտի սկզբին Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հնարավոր է պաշտոնանկ արվի: