Քաղաքական Միջազգային 

Ասադը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում օգնելու համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ խոր երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում մեծածավալ օգնության համար, ինչպես նաև մարդասիրական օգնության, երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինի և Ասադի հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

«Բաշար Ասադը նշել է ռազմական գործողություններին մասնակցող Ռուսաստանի զինվորների և սպաների պրոֆեսիոնալիզմը, արիությունն ու հերոսականությունը, և խոր երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում մեծածավալ աջակցության և խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հատկացնելու համար»,- գրված է հաղորդագրությունում:

Նույն շարքից