Թուրքիա այցելության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունների կենտրոնական թեման դարձել է պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը, հայտնու է RIA Novosti-ն: Ընդ որում, Կիևի և Անկարայի միջև միությունը բավականին տարօրինակ է երևում, քանի որ երկու կողմերը քաղաքական և մշակութային ոլորտներում ընդհանուր քիչ բան ունեն` նրանց միավորում է միայն ընդհանուր հակառակորդ Մոսկվան: Սակայն, այդ միությունը երկարատև գոյության շանսեր գործնականորեն չունի, համարում են ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:
Նրանց տեսակետից՝ Էրդողանի և Պորոշենկոյի կողմից մարտի 8-9-ին ձեռք բերված պաշտպանական համագործակցության պայմանավորվածությունները եղել են «ուղղակի դիմում Ռուսաստանին»:
Ըստ վերլուծաբանների` Թուրքիան անհանգստացած է Սիրիայում ռուսական ավիացիայի հաջողություններով, քանի որ Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայի հակամարտությունում թույլ տվեց Բաշար Ասադի բանակին հաջող հարձակումներ կատարել, ինչպես նաև նպաստեց քրդերի ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատի կարգավիճակի բարձրացմանը:
Անկարայի հետ համագործակցության Կիևի հետաքրքրությունը հեղինակների կարծիքով պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի իշխանություններն այդպես էլ չճանաչեցին 2014 թվականի հանրաքվեի արդյունքները, որի հետևանքով Ղրիմն անցավ Ռուսաստանի կազմի մեջ: