Հասարակություն 

ԱՄՆ ավիահարվածի արդյունքում ենթադրաբար սպանվել է «Աշ-Շաբաշ»-ի ղեկավարը

Ամերիկացի զինվորականները ավիահարված են հասցրել Սոմալիում իսլամիստական ռազմականացված «Աշ-Շաբաբ» խմբավորման դիրքերին: Նրանց թիրախն էր մասնավորապես ահաբեկիչների առաջնորդ Ահմեդ Աբդի Գոդանը՝ գրում է Rosbalt-ը:

Սոմալեցի և ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ դեռևս հստակ հայտնի չէ՝ նա ո՞ղջ է, թե՞ մեռած: Դա պարզելու համար անհրաժեշտ կլինի որոշ ժամանակ: Որոշ ամերիկացի պաշտոնյաներ հայտարարել են, որ Գոդանը զոհվել է ավիահարվածի ժամանակ, սակայն ԱՄՆ իշխանությունները դեռևս չեն հաստատում դա: Տեղի իշխանությունները ևս ենթադրում են, որ Գոդանը և նրա 7 զինակիցները՝ «Աշ-Շաբաշ»-ի ղեկավարության ներկայացուցիչներ, սպանվել են:

Նույն շարքից