Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Քննարկվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման ընթացքը՝ որպես ռազմական գործողությունների դադարեցման հարցով Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների:
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, նշվել է, որ հրադադարի հաստատումը նպաստել է երկրում զանգվածային արյունահեղության կտրուկ նվազմանը, մարդասիրական իրադրության բարելավմանը:
Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողություններն արմատապես փոխել են ահաբեկչության դեմ պայքարը՝ նպաստելով զինյալների ենթակառուցվածքներին եւ դիրքերին զգալի վնաս հասցնելուն: