Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Գալուստ Սահակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ»թերթը գրում է. «Գալուստ Սահակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, և նա, մեր տեղեկություններով, համալիր բուժզննման կենթարկվի ու կբուժվի Գերմանիայում։ ԱԺ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ, որն անցկացնելու է արտասահմանում, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, երեկ վերջապես տեղեկացրեց ԱԺ լրատվության վարչությունը։

Մինչդեռ դեռևս նախորդ շաբաթ էր մեզ հայտնի, որ Գալուստ Գրիգորիչը լավ չէ և պետք է մեկնի արտերկիր՝ բուժման։ Երբ ԱԺ լրատվության վարչության պետին դիմել էինք տեղեկատվությունը ճշտելու նպատակով, Սահակյանի արտերկիր մեկնելու մասին մեր լուրն Ա. Բաբայանն ապատեղեկատվություն էր որակել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից