Հասարակություն 

Ռուսաստանը տիեզերք կուղարկի կին տիեզերագնացի

 

Սեպտեմբերի 26-ին Միջազգային տիեզերակայան կուղարկվի քսան տարվա մեջ առաջին ռուսաստանցի կին տիեզերագնացը՝ Ելենա Սերովան, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ռուսաստանը տիեզերք կուղարկի նաև մեկ այլ կին տիեզերագնացի՝ ի դեմս Աննա Կիկինայի: Սակայն դա տեղի կունենա առաջիկա չորս տարվա ընթացքում:

 

Կիկինան անցել է բոլոր մարզումները, այդ թվում՝ փորձությունները Բայկոնուրի անապատում:

Նույն շարքից