Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Քաղաքական դաշտում նոր «ամուսնությունների» ու «ապահարզանների» պակաս չի լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի աշխուժացումից հետո առաջիկայում հայաստանյան քաղաքական դաշտում նոր ակտիվացումների, ամուսնությունների ու ապահարզանների պակաս չի լինի։ Լավատեղյակները չեն բացառում, որ մարտ ամսին, ինչպես եւ խոստացել է, Արա Աբրահամյանը ևս հայտարարի կուսակցություն ստեղծելու մասին։

«Բանն այն է, որ եթե Օսկանյանը ծածկի արևմտյան դաշտը, ապա Արայով կծածկվի ռուսական վեկտորը, իսկ առայժմ սպասեք Գուրգեն Արսենյանի կուսակցության ակտիվացմանը՝ ոչ միայն ԲՀԿ-ից դուրս եկածների մասով, այլև մի շարք այլ գործիչների ներգրավմամբ»,- տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից