Էրեբունու փողոցում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն: