Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Երկու ղեկավարները գնահատականներ են փոխանակել որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:
Նշվում է, որ Պուտինն Օբամային տեղեկացրել է, որ ռուսական զորքը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում իր հիմնական հանձնարարությունը կատարել է, և որոշում է կայացվել Սիրիայից ռուսական ավիախմբի հիմնական մասի դուրսբերման վերաբերյալ։