ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօրվա ԱԺ նիստի ընթացքում, իր ելույթում ասաց, որ «Ավելացրած արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին չի միանա, սակայն կողմ կքվեարկի. «Այսքանը հերիք է, որ ստոպ չտանք այս ապօրինությունների լուծմանը: Ինչպե՞ս վարվենք ապօրինի գանձված գումարի հետ՝ եթե բյուջեն փող չունի, եկեք ձեւակերպենք պետական պարտք ու տարիների ընթացքում մուծենք, այլապես դա մշտապես մնալու է հարց: Գոնե այդ գումարները փոխհատուցվեն պետական արժեթղթերով»:
Մանրամասն՝ տեսանյութում