ԱԺ-ում այսօր ԱԱՀ մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով հարակից զեկուցող, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին, հետաքրքրվեց. «Այս ամբողջ ժամանակահատվածում մեր իշխանությունները տեղյակ չէի՞ն, որ ԵՏՄ պայմանագրով նման բան է նախատեսվում: Այն, որ ժամանակին չի արվել դա ու քաղաքացիները կորուստ են ունեցել, սրա պատասխանն ո՞վ է տալու»:
Նշենք, որ ԵՏՄ պայմանագրով անդամ պետություններից մեքենաների ներկրման ժամանակ ԱԱՀ չի գանձվում, մինչդեռ մոտ մեկ տարի է ՀՀ քաղաքացիները ավտոմեքենա են ներկրում՝ վճարելով ԱԱՀ: Այս ապօրինության մասին բարձրաձայնվել է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայի կողմից: