Հասարակություն 

Եզդիներին տրամադրվող օգնությունը նրանց չի հասնում. համայնքի ներկայացուցիչ

Տարբեր երկրների կառավարություններից Իրաքի Շանգալ նահանգի եզդիներին ուղարկված հումանիտար օգնությունը քրդական կառավարությունը չի տրամադրում լեռներում ապաստանած եզդիներին, նրանց օգնում են միայն աշխարհի տարբեր մասերում բնակվող մեծահարուստ եզդիները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում  ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, որը վերջերս է վերադարձել Թուրքիայում եզդի փախստականների ճամբարից:

«Հիասթափեցնող է միջազգային հանրության արձագանքը, եթե մենք մի քանի օր առաջ լսում էինք, որ միջազգային հանրությունը մեծ օգնություն է ուղարկում, խոսելով փախստականների հետ, ովքեր եղել էին լեռներում, հասկացանք, որ միջազգային օգնությունը շատ քիչ է եղել եւ ուռճացված տվյալներ են  ներկայացված, բացի այդ ուղարկված օգնությունը չի հասնում եզդիներին՝ այսինքն միջազգային հանրությունը խոսում է, բայց կոնկրետ քայլեր չի անում»,-ասաց նա:

Նույն շարքից