ԱԱՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վարդան Այվազյանի խոսքով օրենսդրական այդ նախաձեռնությունը փորձում է ռեժիմի թեթևացում. «Ես ողջունում եմ, որ բոլոր խմբակցությունները ողջունեցին օրենքի առաջարկը: Ես առաջարկում եմ` եկեք շատ արագությամբ սա ընդունենք, իսկ ինչ վերաբերում է մնացած օրենսդրական փոփոխություններին, մեկումեջ թող չզարթնեն ժամանակավոր ընդդիմություն աշխատող գործընկերները: Երբ ես քվեարկության արդյունքները նայում եմ՝ ո՛չ մասնակցել են, ո՛չ քվեարկել են, ո՛չ էլ մի հատ ծպտուն են հանել, հիմա «վդրուգ հիշեցին, սկսեցին խոսել»,-ասաց Վարդան Այվազյանը:
Ո՛չ էլ մի հատ ծպտուն են հանել, հիմա «վդրուգ հիշեցին» սկսեցին խոսել. Վարդան Այվազյան