Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Անկարա։
Այցի շրջանակներում տեղի ունենա Էրդողանի ու Ալիևի հանդիպումը, իսկ հետո Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստը։
Հիշեցնենք, որ Էրդողանը պետք է մեկներ Բաքու, սակայն Անկարայի ահաբեկչության պատճառով չեղյալ էր հայտարարվել իր այցը:
Իլհամ Ալիևն առաջարկել էր նիստն անցկացնել Անկարայում։