Հասարակություն 

ԱՄՆ իշխանությունները հաստատել են լրագրող Սոթլոֆի մահապատիժը պատկերած տեսանյութի իսկություն

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ տեսանյութը, որում «Իսլամական պետության» զինյալը մահապատժի է ենթարկել ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆին, կեղծ չէ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենին:

«ԱՄՆ հետախուզական վարչությունն ուսումնասիրել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Սոթլոֆի մասին վերջերս հրապարակված տեսանյութը և պարզել, որ այն իսկական է»,- ասել է Հեյդենը:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Սոթլոֆի մահապատժի տեսանյութը: Մի շարք պարբերականներում, այդ թվում՝ Time և Foreign Policy ամսագրերում աշխատող Սոթլոֆը Սիրիայում գերեվարվել էր 2013-ի օգոստոսին:

Նույն շարքից