Անգլիական «Լիվերպուլի» ու Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին գնել է առանձնատուն, որի արժեքը գնահատվում է 4,75 միլիոն ֆունտ ստերլինգ:
Մերձլիվերպուլյան Հելսբիում գտնվող առանձնատունն ունի 5 սենյակ: Առանձնատան նոր տիրոջ մասին լուրը շատ է ուրախացրել Հելսբիի բնակիչներին, ովքեր իրենց քաղաքում անհամբերությամբ սպասում են հարձակվողի ժամանմանը, գրում է101greatgoals.com-ը:
Հիշեցնենք, որ Բալոտելին այս ամռանը 16 միլիոն եվրոյով իտալական «Միլանից» է տեղափոխվել «Լիվերպուլ»: