Հասարակություն 

Առանց Մեսիի խաղացող արգենտինացիները կարողացան ռեւանշի հասնել

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչի մասնակիցներ Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները սեպտեմբերի 3-ին ընկերական խաղ անցկացրին Դյուսելդորֆում:


Առանց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղացող արգենտինացիները կարողացան ռեւանշի հասնել ԱԱ-2014-ի եզրափակիչում կրած պարտության համար՝ հաղթելով 4:2 հաշվով: Հյուրերի կազմում 3 գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անխել Դի Մարիան, ով երկրորդ խաղակեսում խփեց նաեւ արգենտինացիների չորրորդ գոլը:


Սա Խերարդո Մարտինոյի առաջին խաղն էր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:


Ընկերական խաղեր


Գերմանիա – Արգենտինա՝ 2:4

Անդրե Շյուրլե, 52, Մարիո Գյոտցե, 78 – Սերխիո Ագուերո, 20, Էրիկ Լամելա, 40, Ֆեդերիկո Ֆերնանդես, 48, Անխել Դի Մարիա, 50

Չեխիա – ԱՄՆ՝ 0:1

Ալեքսանդր Բադոյա, 39

Նույն շարքից