Հասարակություն 

Անգլիայի հավաքականը ընկերական խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Նորվեգիայի թիմի նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը սեպտեմբերի 3-ին ընկերական խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Նորվեգիայի թիմի նկատմամբ:


Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա հարձակվող Ուեյն Ռունին, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:


Հիշեցնենք, որ վերջերս Ռունին նշանակվել էր Անգլիայի հավաքականի ավագ:


Ընկերական խաղ


Անգլիա – Նորվեգիա՝ 1:0

Ուեյն Ռունի, 68 (11մ.)    

Նույն շարքից