ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ հաղթանակը տարավ Իսպանիայում շարունակվող բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: Չորրորդ տուրում Dream team-ը 106:71 հաշվով պարտության մատնեց Դոմինիկյան Հանրապետության հավաքականին: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Դենվերի» կենտրոնական Ֆարիդ Կենետը, ով ԱՄՆ-ի թիմի կազմում հավաքեց 16 միավոր:
Հիշեցնենք, որ ամերիկացիները պաշտպանում են չորս տարի առաջ Թուրքիայում նվաճած չեմպիոնական տիտղոսը:
ԱԱ-2014, չորրորդ տուր
A խումբ, Գրանադա
Իսպանիա – Ֆրանսիա - 88:64
Սերբիա – Բրազիլիա - 73:81
Եգիպտոս – Իրան - 73:88
B խումբ, Սեւիլիա
Սենեգալ – Արգենտինա - 46:81
Հունաստան – Խորվաթիա - 76:65
Ֆիլիպիններ – Պուերտո Ռիկո - 73:77
C խումբ, Բիլբաո
Դոմինիկյան Հանրապետություն - ԱՄՆ - 71:106 (22:25, 19:31, 11:25, 19:25)
Թուրքիա – Ֆինլանդիա - 77:73
Նոր Զելանդիա – Ուկրաինա - 73:61
D խումբ, Լաս Պալմաս
Մեքսիկա – Ավստրալիա - 62:70
Սլովենիա – Անգոլա - 93:87
Լիտվա – Հարավային Կորեա - 79:49