Հասարակություն 

Մակեդոնիայի երեխաներն աշխարհում ամենաերջանիկն են

Մակեդոնիայի երեխաներն աշխարհում ամենաերջանիկն են, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում եւ Թուրքիայում փոքրիկներն ամենից տխուրն են: Այս մասին հաղորդում է իսրայելական «i24news»հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով բրիտանական «The Children's Society» կազմակերպության նոր զեկույցը:


Զեկույցում գնահատվում է 39 երկրի շուրջ 50 հազար երեխաների երջանկության եւ բավարարվածության զգացողությունը:


Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենաերջանիկ երեխաներն ապրում են Մակեդոնիայում, Նիդեռլանդներում, Հայաստանում, Գրենլանդիայում եւ Իսլանդիայում: Իսրայելցի փոքրիկներն ութերորդ տեղում են:


Թուրքիան, ԱՄՆ-ն, Իտալիան եւ Ֆրանսիան զբաղեցնում են վերջին տեղերը: Իսկ ռուսաստանցի երեխաները երջանկության ցուցանիշով 19-րդ հորիզոնականում են:

Նույն շարքից