Հասարակություն 

26-ամյա ուսանողուհին կարող է 6 տարով ազատազրկել Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքի հասցեին գանգատների պատճառով

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, 26-ամյա Ֆլորենցիա Սիհոմբինին կարող են 6 տարով ազատազրկել Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքի հասցեին գանգատների պատճառով, փոխանցում են ինդոնեզական լրատվամիջոցները:


Mail Online-ի տվյալով, պատմությունը սկսվել է նրանից, որ աղջիկը ավտոլցակայանում փորձել է շրջանցել սուբսիդավորվող վառելիքի համար գոյացած մեծ հերթը եւ միանա առանց սուբսիդավորման ավելի թանկ բենզինի հերթին:  Նրա մանեւրն աննկատ չի անցել, լցակայանի աշխատողները հրաժարվել են նրան սպասարկելուց:


Կատարվածն այնքան է զայրացրել ուսանողուհուն, որ նա իրեն զայրացրած լցակայանի հասցեին ցասումնալի խոսքեր է ասել եւ չի վարանել իր զգացմունքները փոխանցել սոցիալական ցանցերի  օգտվողներին:  Ֆլորենցիան նկարագրել է միջադեպը, իսկ այնուհետեւ խորհուրդ տվել բոլոր ընթերցողներին   շրջանցել  «բութ» քաղաքը:


«Ջոջան (Ջոկյակարտա) աղքատ է, բութ եւ  տգետ: Ջակարտայից եւ Բանդունգից  (քաղաքներ Ինդոնեզիայում) ընկերներ, խնդրում եմ, մի մնացեք Ջոջում», - գրել է նա:


Բացի դրանից,  աղջիկը կայքերից մեկում  տեսագրություն է տեղադրել, որտեղ շարունակում է բողոքել քաղաքից: Սիհոմբինի սքրինշոթից եւ տեսագրության կայծակային տարածումից եւ  օգտվողների կողմից մեծ քանակությամբ բացասական մեկնաբանություններ հավաքելուց հետո Ջոկյակարտա քաղաքի ոստիկանությունը ողողվել է տեղի բնակիչների բողոքների տեղատարափով:


Ոստիկանները ձերբակալել են 26-ամյա Ֆլորենցիա Սիհոմբինին՝ ատելություն հրահրելու եւ վարկաբեկող լուրեր տարածելու մեղադրանքով, սակայն հետո ազատել են՝ մինչեւ դատը, փոխանցում է FedPost.ru-ն:


Ոստիկանության մամուլի քարտուղար Աննի Թուջաստուտին պնդում է, որ Սիհոմբինի մեղքն ապացուցվելու դեպքում, աղջկան սպառնում է վեց տարվա ազատազրկում, իսկ ահա ամբաստանյալի փաստաբանը այդպիսի հայտարարությունը վաղաժամ է համարում՝ նշելով, որ իր  պաշտպանյալի ձերբակալությունն անօրինական է:

Նույն շարքից