Իրավական գլխավոր 

Տականքը պետք է հեռացվի համակարգից. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)

Կրիմինալի հետ կապ ունեցողը չի կարող կրել ոստիկանի համազգեստ, տականքը պետք է հեռացվի ոստիկանությունից: Այսօր՝ մարտի 15-ին, համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ուզում եմ իրար աչքերի մեջ նայենք, լինենք անկեղծ, խոսենք սկզբունքների եւ դրանց պահպանման մասին: Գիտելիքների թերություններն ինձ չեն մտահոգում, ես ուզում եմ խոսել դավաճանությունների մասին: Մեր համակարգից պարբերաբար հանվում են մարդիկ, որոնք դավաճանում են համազգեստը: Այդ մարդիկ ինֆորմացիա են ներկայացնում այն կրիմինալի դեմ, որի դեմ մենք պայքարում ենք՝ գիշերը ցերեկ դարձնելով: Կրիմինալի հետ կապ ունեցողը չի կարող լինել ոստիկանի համազգեստով: Տականքը պետք է գնա այս համակարգից, դուրս գա այստեղից, առողջ մարմինն օտար մարմնին պիտի դուրս հանի»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է մշտական ինքնակատարելագործման, հանցավորության հակազդման գործին անմնացորդ նվիրվելու, փորձառու և երիտասարդ ոստիկանների սերտ աշխատանքի անհրաժեշտությունը՝ հիշեցնելով նաև, որ պետք չէ վախենալ աշխատանքային վրիպումներից:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Նույն շարքից