Հայաստան Քաղաքական 

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ պատրաստ ենք աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Շարմազանով

Ընտրական օրենսգրքի հետագա մշակման հարցով իշխանությունը պատրաստ է աշխատել բոլորի հետ։ Այս մասին մարտի 15-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի նպատակը ընտրության որակը բարձրացնելն է եւ հասարակության շրջանում դրա նկատմամբ վստահության աճը։ Նա նշել է, որ թափանցիկ ընտրություններն առաջին հերթին պետք են հենց իշխանությանը։ «Փետրվարի 12-ից հետո երկիրը նոր քաղաքական իրողության մեջ է ապրում։ Բոլոր ոլորտներում պետք է ձգտել նոր բարձր շեմի հասնել։ Նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելը լավագույն քննությունը կլինի։ Իշխանությունը նախկինի պես հաստատում է, որ պատրաստ է աշխատել բոլոր ուժերի հետ»,- ասել է Շարմազանովը։

 

Նույն շարքից