Վրաստանում բենզինի ավելի ցածր գնի պատճառներից մեկը Թուրքմենստանից եւ Ադրբեջանից ներկրումն է: Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մեր գործընկերների վկայությամբ, այդ երկրներից ներկրումը զգալիորեն ավելի էժան է»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հարկային բեռին. Վրաստանում, ինչպես եւ Հայաստանում, բենզինի ներկրումը ե՛ւ ԱԱՀ-ով, ե՛ւ ակցիզով հարկման է ենթարկվում: Սակայն, ըստ Շաբոյանի, Վրաստանում 1 տոննա ներկրվող բենզինի արժեքում հարկային բեռն ավելի փոքր է: