Հասարակություն 

Շարժական կրկեսը շուտով Կոմիտասի այգում կբացի իր դռները. «Առավոտ»

 «Առավոտ»  թերթը գրում է. «Մինչ Երեւանի կրկեսի շինարարությունը անորոշ ժամանակով ձգձգվում է, Շարժական կրկեսը շուտով Կոմիտասի այգում կբացի իր դռները։ Ծաղրածու Գոշայի խումբը ներկայացնելու  է բացառիկ ծրագիր՝ օձեր, կատուներ, շներ, հանդես կգան ուժային եւ օդային ակրոբատները։


Իսկ կենդանիներ վարժեցնող աշխարհում միակ հայուհին՝ Ստեֆանիան, ասում է, որ իրենց խումբը համալրել է մի նոր դերասանուհի՝ Լիոնա անունով 8 ամսական առյուծը, որը հանդիսականին կներկայանա մի փոքր ավելի ուշ»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նույն շարքից