Հասարակություն 

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 6,5 տոննա խնձոր եւ տանձ, իսկ ներմուծվել է 199 տոննա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 6,5 տոննա խնձոր եւ տանձ, իսկ ներմուծվել է 199 տոննա:


Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ` արտահանումը նվազել է 84 անգամ, իսկ ներմուծումը աճել է վեց անգամ: Արտահանման նվազումը պայմանավորված է այս տարվա մայիսին տեղի ունեցած ցրտահարությամբ: Վերջին տարիների վիճակագրությունից դատելով` Հայաստանից տարեկան  արտահանվում է միջինը 500 տոննա խնձոր: Արտահանման հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Նշենք, որ տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 100 հազար տոննա խնձոր եւ տանձ»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից