Հասարակություն 

Ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդից հետո վերադարձել են զորամասեր

Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված եւ ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երեւանում: Սա նմանատիպ երկրորդ ակցիան էր, որում այս անգամ ընդգրվել էին  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները:


Առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել եւ խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը: Սահմանապահ ժամկետային զինծառայողներն էլ իրենց հերթին նկատել են, որ նման ուշադրությունն ու վերաբերմունքը կրկնակի պարտավորեցնող է, նաեւ վստահեցրել, որ իրենք ամուր են կանգնած դիրքերում:


Իրենց զավակներին ճանապարհելու եկած ծնողները կրկին շնորհակալություն են հայտնել զավակներին տեսնելու անակնկալ հնարավորության համար:

Նույն շարքից