«Բոքո Հարամ» խմբավորման իսլամիստները գրավել են Նիգերիայի հյուսիսի Բանկի քաղաքը, որը գտնվում է Կամերունի հետ սահմանին:
Նիգերիայի բանակային ստորաբաժանումները նահանջել են գրոհայինների հոսքի առաջ, հայտնել են բնակիչները:
Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Երեք օր առաջ դաժան մարտերից հետո գրավվել էր խոշոր Բամա քաղաքը, եւ մտավախություն կա, որ իսլամիստների թիրախը Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրին է:
Օգոստոսի վերջին «Բոքո Հարամը» ազդարարել էր իրեն ենթակա տարածքներում «Իսլամական պետություն» հիմնելու մասին, եւ այժմ «Բոքո Հարամի» առաջխաղացումը տեղի է ունենում նույնքան արագ, որքան Սիրիայի եւ Իրաքի տարածքում ընդլայնվում է «Իսլամական պետություն» խմբավորումը: