Նույն մարդը կառավարության նիստերից հետո պարբերաբար վիրավորում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Ռադիկ Մարտիրոսյանին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կառավարությունում հայտարարել է ինքը՝ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Այդ մարդը պարբերաբար հրապարակային վիրավորանքներ է հնչեցնում իմ եւ գիտության գծով պետական կոմիտեի նախագահի հասցեին: Ամեն շաբաթ, երբ մենք լքում ենք կառավարության շենքը, նա մոտենում է մեզ եւ սկսում վիրավորանքներ հնչեցնել, բոլորի աչքի առջեւ: Մենք բազմիցս դիմել ենք իրավապահ մարմիններին, իսկ վերջին ժամանակներս նա ավելի ագրեսիվ է դարձել, եւ բացի վիրավորանքից, նաեւ սպառնալիքներ է տեղում»,-հայտարարել է Մարտիրոսյանը:
Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դիտարկմանը, որ անհրաժեշտ է դիմել դատարան, ԳԱԱ նախագահն արձագանքել է. «Բոլոր դեպքերում հարցը կարելի է լուծել, ես կարծում եմ: Չէ որ կա ոչ միայն դատարան, այլ նաեւ այլ մարմիններ»:
Իր հերթին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ տեղյակ է այդ դեպքին, իրավախախտը 85-ամյա ծերունի է: