Մարտի 14-ին, ժամը 07.50-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 28-ամյա Սեյեդհադի Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 27-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ):