Հասարակություն 

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագից հետո Խաղաղության սեղան կբացվի

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվելիք հերթական պատարագի նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Գեւաշի (Ոստան) քաղաքապետ Սինան Հաքանը նշել է, թե պատարագից հետո Խաղաղության սեղան է գցվելու կղզում:


Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գեւաշի քաղաքապետ Սինան Հաքանն այս տարի պատարագի անցկացման համար մեծ աշխատանքներ է իրականացրել՝ նախատեսելով պատարագից հետո սեղանի շուրջ հավաքել պատարագին ներկա հայ, ասորի, հույն եւ մուսուլման հոգեւորականներին եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:


Սինան Հաքանի խոսքով՝ այդ սեղանը սովորական ճաշի սեղան չի լինելու, այդ սեղանը բարեկամության եւ եղբայրության սեղան է լինելու:


Նշենք, որ արդեն 5-րդ անգամ կազմակերպվող Սուրբ Խաչի պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին:

Նույն շարքից