Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի աղջիկը ինստագրամյան իր էջում քննադատել է կրթական ծրագիրը:
«Ինձ թվում է` ես միակը չեմ ում կարծիքով՝ կրթական ծրագիրը պետք է փոխել: Ներեցեք, նրանք իրո՞ք մտածում են, որ այս աշխարհում գոյություն ունեցող ամբողջ ինֆորմացիան պետք է կուլ տալ, որպեսզի դատաստանից հետո վերցնել և 2 մատը մցնել բերանը:
Ուտելիքը պետք է ճիշտ կերպով բաշխել օրվա ընթացքում, օգտակարությունը կիրառել փոքր բաժիններով: Անկեղծ ասած, մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի համալսարանում ես ավելին իմացա, քան թե մեկ տարվա ընթացքում` դպրոցում և ՄՊՀ-ում: Վերջերս քննարկում էինք մայրիկիս հետ, որ Ռուսաստանում երեխաները գտնվում են ճնշման տակ, իսկ Եվրոպայում՝ ամեն ինչ ավելի ուրախ կերպով է ընթանում: Իմ կարծիքով՝ կրթական ծրագիրը սպանված է»,- ասել է Պեսկովան: