Հասարակություն 

Սոբչակը անհարմար վիճակում է հայտնվել

Միլանում տեղի ունեցած նորաձևության երեկոյից հետո Սոբչակը չի կարողացել ինքն  իրեն մերժել և գնել է մի շարք զգեստներ, գրում է segodnya.ua-ը:

Իտալիայից նա անմիջապես մեկնել է Փարիզ և այնտեղ էլ է պտտվել խանութներում: Արդյունքում, նա ձեռք է բերել 4 ճամպրուկ` լի բրենդային հագուստով: Սակայն ճամպրուկներն այդպես էլ չեն հասել տիրոջ բնակարան: Ֆրանսիայի մայրաքաղաքից հետո Սոբչակը պետք է մեկներ Չերնոգորիա: Թռիչքը եղել է բավականին երկար և ճամպրուկները մնացել են ճանապարհին: Այս մասին հաղորդավարուհին պատմել է հումորով: Արդյունքում, նա մնացել է միայն իր կոսմետիկայի համար նախատեսված պայուսակով, որն էլ նա իր հետ վերցրել էր օդանավի սրահ:

«Հավիտենական փառք իմ մինի պայուսակին, որը, սովորաբար, ինձ փրկում է թռիչքների ժամանակ, իսկ հիմա արդեն հողի վրա»,- ասել է հաղորդավարուհին:

Նույն շարքից