Հասարակություն 

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում

Մարալիկում,  Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում,  Արագածում,  Սպիտակում, Հրազդանում,  Գավառում,  Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունը։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները  բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Նույն շարքից