Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 3-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի, Նոր Երզնկա գյուղի բնակիչ 60-ամյա Վ. Ա.-ն առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու եւ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել 12 հրշեջ-փրկարարներ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.02 -ին վերսկսվել են Վ. Ա.-ի որոնողական աշխատանքները: