iravaban.net–ի փոխանցմամբ՝ կառավարության մարտի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը հավանության տալու մասին հարցը:
Ըստ օրենքի նախագծի, առաջարկվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի 1-ին աշխատանքային օրվա չափով կորցրած աշխատավարձը (եկամուտը) փոխահատուցել գործատուի հաշվին: Գործող օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին (որը չի փոխհատուցվում), իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Այսպիսով, նախագծով սահմանվում է.
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010թ.հոկտեմբերի 27-ի ՀՕ-106-ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին վեց աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:»:
Մանրամասները՝ iravaban.net կայքում