ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Time պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ գնահատում է իր չքնաղ կնոջ` Միշելի կազմվածքը, հայտնում է buzzfeed.com-ը:
ԱՄՆ նախագահը պարբերականի հետ զրույցում ասել է, որ իր դուստրերը` Մալիան և Սաշան, ունեն «բարձրահասակ շքեղ մայրիկ` կազմվածքով, որը գնահատում է հայրը»:
«Ես իսկապես կարծում եմ, որ երիտասարդ սերնդի համար մշակույթը շատ ավելի է փոխվում: Այն, ինչ տեսնում են սպիտակամորթ, լատինաամերիկացի կամ թխամաշկ երեխաները որպես գեղեցկության էտալոն, ավելի լայն է, քան իմ մանուկ ժամանակ»,- հավելել է նա: