Ճիշտ է, Ռիհանան Լեդի Գագան չէ, ով մշտապես զարմացնում է իր կոսմետիկ միջոցներով, բայց նա էլ չի ցանկանում «ետ մնալ» մյուսներից։ Ռիհանան ԱՄՆ-ից Եվրոպա է հրավիրել իր մատնահարդարին՝ Ջենի Լոնգվորթին։ ԱՄՆ-ում լավագույն մատնահարդարներից մեկը՝ Ջենին, Եվրոպա (ինչպես գիտեք այժմ Ռիհանան հանգստանում է Ֆրանսիայում) է գնացել ինքնաթիռի առաջին կարգով, ինչը արժեցել է մոտ 10 հազար դոլար, ինչպես նաեւ տեղավորվել է միջերկրածովյան ամենաշքեղ հյուրանոցներից մեկում։
«Ռիհանան մի մեծ թիմ ունի, որը զբաղվում է իր կերպարով եւ արտաքին տեսքով։ Նա Ջենիին վաղուց է ճանաչում եւ համագործակցում նրա հետ։ Ռիհանան ցանկանում է, որ իր եղունգներով զբաղվի իրական մասնագետը, եւ դրա համար պատրաստ է այդքան մեծ գումարներ տրամադրել»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։