Ավստրալական Մելբուռնում տան պատին հայտնվել է Քիմ Քարդաշյանի վերջերս հրապարակած մերկ սելֆիի մոտիվներով մասշտաբային պատկեր:
Մերկ Քիմ Քարդաշյանի գրաֆիտիի հեղինակը տեղացի նկարիչ է, որն իր սոցցանցի անձնական էջում տեղադրել է այս ստեղծագործությունը:
Նկարչի անունը անհայտ է. արդեն չորս տարի է նա պահպանում է անանունությունը:
«Հնարավոր է՝ ես նույնքան ուժեղ եմ ուշադրություն փնտրում, որքան հենց Քիմ Քարդաշյանը»,- նշել է փողոցային նկարիչը:

