Հասարակություն 

2014թ. առաջին կիսամյակում ԱԻՆ-ը 749 000 ից ավելի զանգ է ստացել

Հայաստանում 2014-ի ամառն աչքի ընկավ ուժեղ քամիներով, հրդեհներով եւ ճանապարհատրանսպորտային պատահարներով, սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:


Ըստ նրա՝ ամռան 3 ամիսներին ԱԻՆ –ը ահազանգ է ստացել   945 ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, ինչը 150-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Սակայն պատահարների հետեւանքով զոհերի թիվը 12-ով պակաս է եղել:


Ամռանը խոտածածկ տարածքներում եւ թփուտներում գրանցվել է 1471 հրդեհ, սակայն զգալի վնասներ չեն եղել:


Խանգելդյանը նաեւ հայտնել է, որ Սեւանա լճում խորտակվել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ մահացել է 7 մարդ:


Նա նաեւ հավելել է, որ ուժեղ քամիների արդյունքում գրանցվել է շինությունների վնասման 10 դեպք: Ամռան 3 ամիսներին ԱԻՆ-ը օձերի վերաբերյալ 355 ահազանգ է ստացել, 175 դեպքերում օձերը հայտնաբերվել են:


2014թ. առաջին կիսամյակում ԱԻՆ-ը 749 000 ից ավելի զանգ է ստացել այս կամ այն խնդրով, սակայն զանգերից շատերը սխալ հասցեով էին: Նա նաեւ նշել է, որ 2013-ին ԱԻՆ-ը քաղաքացիներից ստացել էր 1 մլն 365 հազար հեռախոսազանգ:

Նույն շարքից